ԱՄՆ-ում կհրապարակվի Բայդենի բժշկական զննության արդյունքները
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Շուտով կանցկացվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առողջության տարեկան գնահատում և արդյունքները կհրապարակվեն, բայց առայժմ բժիշկն ասում է, որ ամերիկացի առաջնորդի առողջական վիճակը լավ է, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը։
«Նախագահի առողջական վիճակը լավ է, նա ակտիվ կենսակերպ է վարում, այս մասին ինձ հետ կիսվեց բժիշկը: Մեկ ամսվա ընթացքում նրան կգնահատեն, արդյունքները կհրապարակվեն, ինչպես անցյալ տարի»,- ճեպազրույցում ասել է Ժան-Պիեռը։
Բայդենն անցած կիրակի դարձավ 80 տարեկան։ Ժան-Պիեռը չի հստակեցրել, թե արդյոք բժշկական զեկույցը կհրապարակվի նախքան Բայդենը կհայտարարի 2024 թվականի նախընտրական քարոզարշավի պլանների մասին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



