Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Հայկական բիզնես անկյուն՝ Կալիֆորնիայի սրտում․ 20 հայկական ընկերություններ և 16 ծառայություններ շուտով մուտք կգործեն ամերիկյան շուկա

SOCIETY

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

20 հայկական ընկերություններ և 16 ծառայություններ շուտով հնարավորություն կունենան ներկայանալու ամերիկյան շուկայում։ Այս եզակի հնարավորոթյունը նրանց ընձեռում է «Հայկական բիզնես անկյուն» նախագիծը։ Սննդի, խմիչքների, հարդարանքի և պերճանքի պարագաների, չրերի և այլ արտադրատեսակներից մինչև ամենատարբեր ծառայություներ՝ մարկետինգային, ճարտարապետական և այլն, հունվարի 21-ից ներկայացված կլինեն «Հայկական բիզնես անկյուն» նախագծի տաղավարներում։

«Հայկական յուրաքանչյուր ընկերություն ունի ճիշտ ներկայացված լինելու իր ռազմավարությունը և փիլիսոփայությունը։ Շատ հաճախ մեկօրյա ցուցադրություն- վաճառքների միջոցով չի հաջողվում ընկերության ասելիքը հաղորդել հասցեատիրոջը, ուստի մենք որոշում կայացրեցինք վերցնել վեցամսյա փուլ և այդ ժամանակահատվածում ճիշտ ներկայացնել տվյալ ընկերությունը կամ ծառայությունը՝ ամերիկյան շուկային։ Ճիշտ ներկայացնելով դրանք՝ հիմք ենք տալիս մեր գործարար աշխարհին ներդրումներ այդ ընկերություններում»,- ասաց «Հայկական բիզնես անկյուն» նախագծի հիմնադիր Միքայել Հայրապետյանը։

«Հայկական բիզնես անկյուն»-ում ընդգրկվել են ամերիկյան շուկայում ներկայանալու պոտենցիալ, ներդրումներ ու ֆինանսավորումներ մարսելու հնարավորություն ունեցող 20 ընկերություններ, ովքեր թիրախավորելու են ԱՄՆ-ի՝ հենց ամերիկյան շուկան։ «Հայկական բիզնես անկյուն»-ը յուրօրինակ հայկական շունչ է լինելու Կալիֆորնիայի սրտում՝ Բըրբանկ քաղաքում, որտեղ գտնվում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են «Disney»-ը, «Warner Bros»-ը և հոլիվուդյան մի շարք ստուդիաներ։

Միջազգային բիզնեսի ինտեգրացիայի առումով այս նախաձեռնութունը որոշիչ քայլ է լինելու հայկական ընկերությունների համար՝ իր նպաստը բերելով նաև Հայաստանի տնտեսությանը։

«Մենք արդեն իսկ բանակցել ենք ամերիկյան խոշոր ցանցերի հետ, որոնք պատրաստ են մեր ապրանքները ընդունել իրենց ցանցեր։ Հայաստանից դեպի ԱՄՆ ապրանքները հասցվում են սովորաբար ամիսների ընթացքում։ Մենք մեր ընկերություններին տալու ենք համապատասխան գործիքներ, որով իրենք կարողանալու են առանց կորուստների կարգավորել իրենց ֆինանսական հարցերը»,- ասաց «Հայկական բիզնես անկյուն» նախագծի ղեկավար Նազելի Հակոբյանը։

«Հայկական բիզնես անկյուն»-ը հարթակ է, որը լինելու է մեկօրյա ցուցահանդեսների և առևտրային ցանցերի բիզնես հիբրիդային տարբերակ, որը ամերիկյան շուկա մուտք գործելու հնարավորություն է տալիս նաև հայ արվեստագետներին՝ իրենց նկարներն ու քանդակները ամերիկյան շուկայում ներկայացնելու համար։

Նախագծի տաղավարում ամեն ինչ դետալ առ դետալ նախագծվել է այնպես, որպեսզի այցելուները զգան հայկական շունչը, հատակի հողը անգամ բերվել է հենց Հայաստանից։

Այսպիսով՝ հունվարի 21-ից ամերիկյան շուկան կընդունի հայկական ընկերություններին և ծառայություններին։

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms