Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վաշինգտոնյան վերլուծաբանները Բաքվին լարում են Թեհրանի դեմ. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ը «Վաշինգտոնյան վերլուծաբանները «Հարավային Ադրբեջանով» Բաքվին լարում են Թեհրանի դեմ» վերնագրով հոդվածում գրում է, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունների ապագան մեծապես կախված է Իրանում հետագա ներքին զարգացումներից։ Այդ մասին ադրբեջանական Report լրատվական գործակալությանը հայտնել է Հադսոնի ինստիտուտի (Վաշինգտոն) ավագ գիտաշխատող Մայքլ Դորանը։ «Իրանի վարչակարգն այժմ ավելի թույլ է, քան երբևէ, իսկ Ադրբեջանը աճող տերություն է: Չգիտեմ, թե որքան շուտ դա տեղի կունենա, բայց «Հարավային Ադրբեջանի» (նկատի ունի Իրանի հյուսիսարևմտյան շրջանները, որտեղ կոմպակտ ապրում են էթնիկ ադրբեջանցիներ) բնակչությունն ավելի սերտ հարաբերություններ կունենա Ադրբեջանի հետ։

Դա լավ կլինի ոչ միայն իրանցի ադրբեջանցիների, ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար»,- ասել է նա՝ կոչ անելով «աղոթել խաղաղության համար և երկու երկրների միջև ապագա սերտ հարաբերությունների համար հույս ունենալ»: Ամերիկյան վերլուծական կենտրոնի փորձագետն անդրադարձել է նաև Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու սարքերի և այլ զինատեսակների մատակարարման հարցին։ Նրա խոսքով, Ջո Բայդենի վարչակազմը չի շտապում այդ ամենի պատճառով ստեղծված իրավիճակում ԻԻՀ դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։ «ԱՄՆ-ն այս պահին չի ցանկանում սրել իրավիճակը Իրանի հետ։ Բայց Ռուսաստանի հետ Իրանի ռազմական համագործակցությունը անխուսափելի կդարձնի Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառումը»,- կարծիք է հայտնել նա։ Իրանը լավ գիտի իր մարտական անօդաչու թռչող սարքերի, բալիստիկ հրթիռների արժեքը, քանի որ դա նրան ռազմական առավելություն է տալիս տարածաշրջանում։

Ավելին, շարունակել է Դորանը, դա Իրանին ավելի ուժեղ դիրքերում է դնում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, քանի դեռ նրա դեմ ռազմական միջոցներ չեն ձեռնարկվել։ «Հավասարակշռությունը կվերականգնվի միայն ԱՄՆ-ի ռազմական գործողության դեպքում (Իրանի դեմ)»,- ընդգծել է վերլուծաբանը: Հիշեցնենք, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունների վերջին «աշնանային սրումը» պայմանավորված էր Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության բավականին կոշտ արձագանքով Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի՝ անցյալ ամիս Բաքու կատարած այցին, ինչպես նաև անդրկովկասյան ամենամեծ հանրապետության փորձերին՝ Հայաստանի տարածքով ճեղքել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» դեպի Նախիջևան։ Բաքվից էլ ձայներ են լսվում, որ Թեհրանը տարածաշրջանային բազմաթիվ հարցերում ոտնահարում է իր հարևանների իրավունքները և կարող է հատել կարմիր գիծը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced