Ինդոնեզիայում վթարված ինքնաթիռի բոլոր՝ 113 անդամները զոհվել են
VIDEOԱյսօր Ինդոնեզիայի Սումատրա կղզում հյուրանոցի ու բնակելի տների վրա ընկած ամերիկյան արտադրության ռազմատրանսպորտային Hercules C-130 ինքնաթիռում եղել է 113 մարդ, նրանցից ոչ ոք ողջ չի մնացել, հայտարարել է երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար Ագուս Սուպրիյատնան:
Նրա տվյալով՝ ինքնաթիռում գտնվել է անձնակազմի 12 անդամ ու 101 ուղևոր, հայտնում է AFP գործակալությունը:
«Ոչ ոք ողջ չի մնացել աղետի հետևանքով»,-հայտարարել է Սուպրիյատնան տեղական հեռուստաալիքներից մեկով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի թիվը հասել է մինչև 45-ի: Ինքնաթիռը դուրս էր եկել Մեդան ռազմաբազայից ու ուղևորվում էր Նատունա կղզի: Ինքնաթիռը աղետի է ենթարկվել բազայից 5 կմ հեռավորության վրա:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



