Նավթի համաշխարհային գներն աճում են Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ կոնֆլիկտի ֆոնին
ECONOMICSՍաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ կոնֆլիկտի ֆոնին նավթի համաշխարհային գներն արդեն 2 օր շարունակ աճ են գրանցում, գրում է Bloomberg-ը:
Նշենք, որ հունվարի 3-ի երեկոյան Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ խզում է հարաբերություններն Իրանի հետ:
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները հունվարի 3-ի երեկոյան կտրուկ աճ են գրանցել՝ հասնելով 38.50 դոլարի մեկ բարելի դիմաց: Դրան հաջորդեց գների փոքր անկում մինչեւ 37.89 դոլար:Սակայն հետո ֆյուչերսները վերսկսեցին աճը եւ հատեցին 38 դոլարի շեմը:
Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթը 3.5 տոկոսով թանկացել է եւ կազմել 38.38 դոլար մեկ բարելի դիմաց: Ճշգրտումներից հետո նավթի գինը նորից սկսել բարձրանալ, փոխանցում է ՌԲԿ-ն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



