Ռոզա Լինը և Մալենան ելույթ կունենան «Մանկական Եվրատեսիլում»
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի շոուի դեկտեմբերի 11-ի հատուկ հյուրն է Ռոզա Լինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Առաջին ալիքից:
Միջանկյալ ակտերից մեկում «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակը կկատարի համաշխարհային հիթ դարձած «SNAP»-ը: Այն ճանաչվել է «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ ամենաշատ լսված 5 երգերից մեկը «Spotify›»-ում՝ սահմանելով մի շարք համաշխարհային ռեկորդներ: Երգը ստացել է պլատինե կարգավիճակ եվրոպական մի քանի երկրներում:
«Շատ ուրախ եմ ելույթ ունենալ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում: Ինձ համար չափազանց կարևոր է, որ մանկական երգի տոնն անցկացվում է իմ հայրենիքում: Երջանիկ եմ վերադառնալ եվրատեսիլյան մեծ ընտանիք»,- նշում է Ռոզա Լինը:
Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր նաև աշխարհահռչակ «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել «SNAP»-ը հայկական մոտիվներով: «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմում ևս երգը կհնչի կենդանի կատարմամբ՝ հայկական գործիքներով և ազգային երանգներով:
Հանդիսատեսը սպասում է նաև «Քամի-քամի» հիթի կատարող Մալենային: Նրա ելույթը ևս նախատեսված է միջանկյալ ակտում.
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը ներկայանալու է նոր երգով: «Can’t feel anything» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, տեքստինը՝ Մալենան և Ռոզա Լինը: Շուտով տեղի կունենա նաև տեսահոլովակի պրեմիերան: