Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշվել է ստեղծել կենսաբանական անվտանգության գծով համակարգող խորհուրդ. Զաս
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ստեղծում է կենսաբանական անվտանգության գծով համակարգող խորհուրդ։ Ինչպես պարզաբանել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, խորհուրդը, մասնավորապես, կքննարկի մի շարք երկրներում կենսալաբորատորիաների գործունեության խնդիրը։
Ինչպես գրում է mk.ru-ն, Զասը հայտնել է, որ որոշումը կայացվել է նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովում։
«Կենսաբանական լաբորատորիաների թեման քննարկվել է»,- հավելել է Զասը։
Փաստարկելով որոշումը՝ նա նշել է, որ «կազմակերպության որոշ երկրներ վտանգ են տեսնում այս ոլորտում», և, հետևաբար, ՀԱՊԿ-ի շրջանակում կենսաանվտանգության փորձագիտական գնահատական է անհրաժեշտ։