Պուտինը հայտարարել է միջազգային առևտրի ճգնաժամի մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը վերակողմնորոշում է իր արտահանումն ու ներմուծումը դեպի նոր շուկաներ, քանի որ միջազգային առևտուրը ճգնաժամի մեջ է․ նոյեմբերի 28-ին Ղազախստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության ֆորումի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում միասնական տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանը, առևտրի և ներդրումային փոխանակմանը խոչընդոտող սահմանափակումների վերացմանը։ Սա հատկապես արդի է հիմա, երբ միջազգային առևտուրը ճգնաժամի մեջ է։ Դա նկատի ունենալով, Ռուսաստանը լայնածավալ միջոցառումներ է իրականացնում արտահանման-ներմուծման գործառնությունները նոր շուկաներ վերակողմնորոշելու համար»,- նշել է նա։
Պուտինը նաև հավելել է, որ աշխատանքներ են տարվում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ նոր հիմնական միջազգային միջանցքների վերազինման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ: