Կիևում հոսանքազրկումները կարող են շարունակվել մինչև գարուն. Կլիչկո
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևում էլեկտրաէներգիայի անջատումները կարող են շարունակվել մինչև գարուն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Կիևում, ինչպես և Ուկրաինայի այլ քաղաքներում, էլեկտրաէներգիայի անջատումները ռուսական հրթիռային հարձակումների հետևանք են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա։
Էներգետիկ ընկերությունից հայտնել են, որ առանց հոսանքազրկման մոտ ապագայում անհնար կլինի, սակայն խոստացել են, որ բնակարաններում էլեկտրաէներգիան չի անջատվի 5 ժամից ավելի։
Կիրակի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսաուղերձում նախազգուշացրել էր, որ Ռուսաստանը կարող է կրկին հարվածներ հասցնել առաջիկա շաբաթվա ընթացքում։ Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանին անհրաժեշտ է մոտ 10 օր զանգվածային հարված պատրաստելու համար։ «Քանի դեռ նրանք հրթիռներ ունեն, նրանք չեն հանդարտվի»,- ասել է Զելենսկին։
Երկուշաբթի կամ երեքշաբթի օրվանից առնվազն Կիևում իշխանությունները նախատեսում են վերադառնալ էլեկտրաէներգիայի անջատումների սովորական գրաֆիկին։ Երկուշաբթի առավոտյան, ըստ Ukrenergo-ի, Ուկրաինայի էներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի պակասը կազմում է 27 տոկոս։ Գրեթե բոլոր տարածքներում առկա են հոսանքազրկումներ՝ էլեկտրացանցը հավասարակշռելու համար: