Yerevan, 27.October.2026,
00
:
00
BREAKING

Թուրք-ադրբեջանական աճող ախորժակին հակադրվելու հրատապությունը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ադրբեջանն անընդհատ խախտում է հրադադարը և հարմար պահի է սպասում նոր հարձակում սկսելու համար։ Դա են վկայում նաև այդ երկրի նախագահի կողմից հնչեցված հայտարարությունները։ Բայց այնպես չէ, որ ամեն ինչ նրա որոշելով է. այն, ինչ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը բացահայտ չի ասում, դա պատվիրակում է Ալիևին՝ հնչեցնելու։ Ուստի պատահական չէ, որ իր վերջին հայտարարությունում նա սպառնալիքներ հղեց ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին ու Ֆրանսիային։

Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունների լարման ֆոնին Ալիևը Իրանական Ատրպատականում ապրող ադրբեջանցիների հարցն է բարձրացնում՝ չնայած առանց այդ էլ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ներգրավվածություն ունի Իրանում թափ հավաքած անհնազանդության ակցիաների հրահրման գործում։ Այսինքն, հեռանկարում Իրանի հյուսիսին տիրանալու հարցն է դրված։ Մյուս կողմից էլ՝ Ալիևը դեմարշ է կազմակերպում համաշխարհային քաղաքականության մեջ առանցքային դերակատարություն ունեցող Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ Ֆրանսիայի դեմ՝ փաստացի հայտարարելով, որ Փարիզին որպես միջնորդ չի ընդունում, և Մակրոնը չպիտի մասնակցի դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված բանակցություններին, հակառակ դեպքում հանդիպումը չի կայանա։

Բնականաբար, Ֆրանսիայի դեմ ուղղված Ադրբեջանի դիրքորոշումը, մեծ հաշվով, գալիս է Փարիզի և Անկարայի միջև հարաբերությունների լարվածությունից, քանի որ այդ երկրների շահերը մի շարք տարածաշրջաններում, օրինակ՝ Աֆրիկայի նախկին ֆրանսիական գաղութներում և Միջերկրածովյան տարածաշրջանում հակասում են միմյանց։ Եվ դրանով է նաև պայմանավորված, որ Ֆրանսիան աջակցում և զինում է Հունաստանին ընդդեմ Թուրքիայի, մյուս կողմից էլ՝ Հայաստանին սատարող դիրքորոշում է արտահայտում ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ։ Բայց սա դեռ ամենը չէ. բանն արդեն հասել է նրան, որ Ադրբեջանի կողմից հաթաթաներ են տրվում նույնիսկ գերտերություն համարվող Ռուսաստանին։

Օրինակ՝ Բաքվից արդեն հայտարարություններ են հնչում, որ ռուս խաղաղապահները Արցախում չեն մնալու, անգամ փորձ է կատարվում նրանց պարտադրել, որ իրենց քարտեզներում օգտագործեն Արցախի բնակավայրերի ադրբեջանական անունները։ Ու պատահական չէ, որ ռուսական խաղաղապահ զորակազմը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե լավ կլիներ, որ Ադրբեջանի ՊՆ-ն կասկածի տակ չդներ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը։ Պատկերացրեք՝ եթե այսօր Ադրբեջանը պահանջներ է դնում տեղանունների հետ կապված, վաղը արդեն կարող է պահանջներ ներկայացնել, թե խաղաղապահներն ընդհանրապես ինչպես պետք է իրենց պահեն, որտեղ կանգնեն և այդպես շարունակ, մինչև կոնկրետ նրանց հեռանալու հարցը դրվի։ Սակայն թեման միայն խաղաղապահներով չի ավարտվում, քանի որ պանթուրքական պլանները ավելի հեռուն են գնում։

Թուրքիան ու Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» են պահանջում, որպեսզի նախ ցամաքային կապ հաստատեն միմյանց հետ, իսկ հետո անցնեն թուրքական ազդեցությունը Միջին Ասիայի թյուրքախոս երկրների վրա տարածելու գործին։ Իսկ Անկարան հիմա կոնկրետ զբաղված է միասնական նախաձեռնությունների իրականացման ճանապարհը գծելով, որոնցից մեկն էլ Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի տարածքով անցնող «Միջին միջանցքն» է, որը հնարավորություն է ստեղծելու թյուրքական աշխարհի միջոցով Չինաստանը կապել Եվրոպայի հետ։ Տարբեր փորձագետներ վկայում են, որ Ղազախստանում, որտեղ ռուսախոս հոծ բնակչություն կա, ռուսական ազդեցությունն էականորեն թուլացել է, փոխարենն ուժեղացել է Թուրքիայի և Չինաստանի ազդեցությունը։

Իսկ որոշ քաղաքագետների կողմից անգամ վերլուծություններ են արվում, որ, Ուկրաինայից բացի, Ղազախստանը, ինչպես նաև միջինասիական մյուս երկրները ևս կարող են լուրջ խնդիրներ հարուցել Ռուսաստանի համար։ Փաստացի ստացվում է, որ Իրանի, Ռուսաստանի և Ֆրանսիայի շահերը չեն համընկնում թուրք-ադրբեջանական հավակնությունների հետ, բայց հարցն այն է, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում աշխատել այդ երկրների ղեկավարող շրջանակների ու էլիտայի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանանք ցանկալի արդյունքներ ունենալ մեր երկրի համար։ Ճիշտ է՝ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են կաշառելու միջոցով իրենց կողմը գրավել եվրոպացի տարբեր գործիչների ու քաղաքագետների, բայց ՀՀ իշխանություններն էլ անհրաժեշտ թափով դիվանագիտական աշխատանքներ չեն տանում, որպեսզի Իրանում, Ֆրանսիայում և Ռուսաստանում հանրային մակարդակով ավելի լուրջ ըմբռնեն, որ ինչպիսի ագրեսիվ գործելակերպով Անկարան ու Բաքուն վարվում են Հայաստանի ու Արցախի հետ, վաղը նաև իրենց հետ են վարվելու։

Գուցե աշխատանքի կիսատ-պռատությունը պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը պրոֆեսիոնալիզմն առաջին պլան մղելու փոխարեն իր թիմակիցներին, որոնք դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու էին և համապատասխան ճանապարհ չէին անցել, արտաքին քաղաքականության հետ առնչություն ունեցող բարձր պաշտոններում նշանակեց։ Իսկ մյուս կողմից էլ երևի թե իշխանությունների համար առաջնային է սեփական աթոռը պահելու հարցը, դրա համար էլ արտաքին աշխարհում երկրի շահերն առաջ տանելու թեման երկրորդական պլան է մղվում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield