Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հիմա ակնհայտորեն դրա ժամանակը չէ. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

irktorgnews.ru-ն «ՀԱՊԿ-ը չվերածվեց ՆԱՏՕ-ի «հետխորհրդային այլընտրանքի»» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի արդյունքները ոչ մի կերպ չի կարելի դրական անվանել, իսկ ինքը՝ կազմակերպությունը, Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական առճակատման համատեքստում իրեն որպես ՆԱՏՕ-ի այլընտրանք դրսևորում է միայն անվանապես, բայց ոչ ֆունկցիոնալ։ Հատուկ գործողության պայմաններում Ռուսաստանի ղեկավարությունը կտրուկ թուլացրել է «հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն ներուժը», քանի որ ավելի քիչ ռեսուրսներ են մնացել իր «վասալ գործընկերների» վրա ճնշում գործադրելու համար։ Իսկ առանց ճնշման ինտեգրում չկա։

Սամարղանդում ՇՀԿ գագաթաժողովում (2022 թվականի սեպտեմբեր) Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը հրապարակավ խնդրեց Վլադիմիր Պուտինին՝ չվերաբերվել Կենտրոնական Ասիայի հանրապետություններին որպես իր վասալների (բառացիորեն՝ «այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում էր»): Իսկ Երևանում կայացած գագաթաժողովում Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ՀԱՊԿ-ի ապագան կախված է Ուկրաինայում Հատուկ գործողության արդյունքից։ Հարցի հենց առաջադրումն ու ակնարկները, որ ՀԱՊԿ-ը կարող է դադարել գոյություն ունենալ, դժվար թե կարելի է կազմակերպության համար լավ PR անվանել։ Լուկաշենկոն փորձառու բյուզանդացի է, ակնարկների ու երկիմաստությունների վարպետ, որի հայտարարությունը լավագույնս բնութագրում է այն, ինչ տեղի է ունեցել երևանյան գագաթաժողովում։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել երևանյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագիրը, բայց ամենամեծ հիմարությունը կլինի Հայաստանին քննադատելն ու համարյա դավաճան անվանելը։

Չնայած, իհարկե, Փաշինյանի կողմից նման դեմարշը «տիրակալի» համար տհաճ էր։ Հասկանալի է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից ոչ մեկը, բացի Ռուսաստանից, չի պատրաստվում օգնել Հայաստանին, իսկ Մոսկվան ակնհայտորեն տրամադրված չէ ԼՂ–ի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ Ինչպես և կանխատեսվում էր, Ռուսաստանն այդ հարցը ոչ մի կերպ «չհանձնեց» Ադրբեջանին (Թուրքիային), բայց նաև բավարար ռեսուրսներ չկան հակամարտությունը սառեցնելու համար։ Ավելին, Ադրբեջանը (Թուրքիան) ճնշում է, և դա անընդհատ զգացվում է Երևանում։ Փաստորեն, հետխորհրդային տարածքը, որպես աշխարհաքաղաքական իրողություն, գոյություն ունի միայն Մոսկվայի բարձրագույն իշխանությունների մտածողության մեջ, իսկ նախկին խորհրդային մյուս հանրապետություններում վաղուց մտածում են այլ կատեգորիաների և ապագայի պատկերների մասին:

ՀԱՊԿ-ը կարևոր էր կայսերական հավակնություններին աջակցելու համար, բայց հիմա ակնհայտորեն դրա ժամանակը չէ: Սակայն այստեղ պետք է հաշվի առնել նաև հոգեբանական պահը, այն է՝ երեկվա վասալների ըմբոստությունը. լինի դա Սամարղանդում Ռահմոնի, թե Երևանում Փաշինյանի պահվածքը, որոնք ձևավորում են հուզական ռեակցիաներ և դժգոհություն (զայրույթ + վրդովմունք + բացասականություն), ինչը կարող է ազդել հետագա շատ լուրջ այն որոշումների վրա, որոնք պետք է ընդունվեն շատ շուտով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced