Զախարովան Զելենսկուն հրավիրել է Ղրիմ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նրա գրասենյակի պաշտոնյաներին հրավիրել է այցելել Ղրիմ։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրել է, թե ինչպես էր Զելենսկին ցանկություն հայտնել Ղրիմում տեսնել ծովը, իսկ նրա գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել էր, որ ամռանը Յալթայում հարցազրույցներ կտա ուկրաինացի լրագրողներին։
«Հապաղելու կարիք չկա։ Եկեք, լողացեք: Եթե ուզում եք հարցազրույց տալ, ձեր հետ վերցրեք ուկրաինացի լրագրողներին։ Բարի գալուստ»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ ուկրաինացի լրագրողները նույնպես հնարավորություն են ունեցել այցելել թերակղզի, սակայն նրանք դա չեն արել ութ տարի շարունակ, այլ միայն հեքիաթներ են հյուսել։