Զելենսկին հայտարարել է, որ Պուտինը միջուկային զենք չի կիրառի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենք չի օգտագործի Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին The New York Times-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։
«Չեմ կարծում, որ նա (Պուտինը- խմբ․) միջուկային զենք կկիրառի», - մեջբերում է նրան ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառելու ռիսկը փոքր է։ Եթե այդ փոքր ռիսկն արդարացվի, Ռուսաստանին կսպասեն հսկայական հետեւանքներ, ընդգծել էր Ստոլտենբերգը։
Նախագահ Պուտինն ավելի վաղ ասել էր, որ անիմաստ է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելը։ Պետության ռազմական դոկտրինի համաձայն՝ միջուկային զենքը կարող է օգտագործվել միայն ի պատասխան հենց Ռուսաստանին ուղղված միջուկային հարվածի։ Կամ ի պատասխան սովորական զենքի կիրառման, եթե պետության գոյությանը վտանգ է սպառնա։