Աֆղանստանում Հնդկաստանի հյուպատոսարանի մոտ հրաձգությունից խաղաղ բնակիչ է վիրավորվել
SOCIETYԱֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում՝ Հնդկաստանի հյուպատոսարանի հարեւանությամբ, հրաձգությունից խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանություններին:
4 զինված անձանցից բաղկացած խումբը Աֆղանստանում Հնդկաստանի հյուպատոսարանի վրա հարձակման փորձ էր ձեռնարկել: Նրանցից 2-ը սպանվել են: Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Շեր Ջան Դուրանին հայտնել է, որ հարձակվողները զինված են եղել նռնակներով, նռնականետներով եւ թեթեւ զենքով: Նրանք կրակ են արձակել շենքի ուղղությամբ, փոխանցում է RIA Novosti-ն:
Կատարվածի պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



