Ղազախստանը թույլ չի տալիս և թույլ չի տա իր տարածքն օգտագործել հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար. ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Ղազախստանը թույլ չի տալիս իր տարածքն օգտագործել հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար, հայտարարել է Ղազախստանի Հանրապետության փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։ Այս մասին հայտնում է kaztag.kz-ն:
«Մեր տարածքը չի օգտագործվել և չի օգտագործվելու պատժամիջոցները որևէ կերպ շրջանցելու համար։ Ղազախստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ երկիրը թույլ չի տալիս իր տարածքն օգտագործել պատժամիջոցները շրջանցելու համար։ Միևնույն ժամանակ, մենք պատժամիջոցները չենք օգտագործում որպես միջազգային խնդիրների լուծման մեթոդ»,- ասել է Վասիլենկոն։
Նա հավելել է, որ այս հակամարտության առաջին օրերից Ղազախստանի կառավարությունում ստեղծվել է հանձնաժողով, որի խնդիրն է կանխել իրավիճակի բացասական ազդեցությունը Ղազախստանի տնտեսության վրա։