Ալեն Սիմոնյանը Կատարում հանդիպել է արաբական երկրների խորհրդարանականների հետ
POLITICSՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի Պետության Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Կատարում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի փոխնախագահ Համդա բինթ Հասան բին Աբդալռահման Ալ-Սուլեյթիի հետ: Հանդիպմանը մասնակցել են արաբական այլ երկրների խորհրդարանականներ եւ Արաբական Մեհրաբի խորհրդատվական խորհրդի նախագահ, դոկտոր Սաիդ Մոկադեմը:
Հանդիպմանը քննարկվել են Կատարի հետ խորհրդարանական ձեւաչափով համագորակցության հնարավոր ուղղությունները: Երկուստեք արձանագրվել է օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացումը, որն էլ ավելի է ամրացնում երկկողմ միջպետական կապերը՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդների բարեկեցության: «Վստահ եմ, որ հայ-կատարական փոխհամագործակցությունը զարգացման եւ ընդլայման մեծ ներուժ ունի եւ ես՝ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- մասնավորապես, նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Գործընկերները շրջայց են իրականացրել խորհրդարանի շենքում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



