Ֆրանսիան և ԱՄՆ-ն կուժեղացնեն ռազմական օգնությունն Ուկրաինային. Մակրոն
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Ֆրանսիան և ԱՄՆ-ը հաստատել են Ուկրաինային ռազմական օգնության ուժեղացումը շարունակելու վճռականությունը, հինգշաբթի հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով ԱՄՆ-ում է գտնվում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը։ Հինգշաբթի նա Սպիտակ տանը բանակցություններ է վարել ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ։
«Այսօրվա բանակցություններն օգնեցին մեզ հաստատել մի շարք նախաձեռնություններ, որոնք մենք մտադիր ենք իրականացնել առաջիկա օրերին եւ շաբաթներին, այդ թվում՝ ուժեղացնել օգնությունն ուկրաինացի զինվորականներին, որպեսզի դա թույլ տա նրանց դիմանալ», - ասել է Մակրոնը Բայդենի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հեռարձակումը վարում Է Ելիսեյան պալատը Twitter-ում: