Ադրբեջանական նավթագազային հարթակում հրդեհը շարունակվում է. զոհերի թիվը հասել է 10-ի
ECONOMICSԱդրբեջանական «Գյունեշլի» նավթագազային հարթակում, որը տեղակայված է Կասպից ծովում, հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի:
Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Ադրբեջանի ԱԻՆ-ի հղումով, փրկարարները Կասպից ծովում հայտնաբերել են ևս հանքավայրի ևս երկու աշխատակիցների մարմինները: Այնտեղ ինքնաթիռ է ուղարկվել՝ զոհերի մարմիններն ափ հանելու և ճանաչման գործընթացն սկսելու համար:
Կասպից ծովից նավթ և գազ արդյունահանող հարթակում հրդեհը բռնկվել էր դեկտեմբերի 4-ին:
Այս պահին նավթի արդյունահանման մասում հրդեհը հաջողվել է մարել, սակայն գազային մասը դեռ շարունակվում է այրվել: Ադրբեջանի ԱԻՆ տվյալներով՝ հաջողվել է փրկել 33 մարդու կյանք:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 10 մարդ: Եվս 20-ն անհետ կորած են համարվում:
Որոնողական աշխատանքները շարունակվում են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



