Գազի պայթյուն՝ Աստրախանի շրջանի շենքերից մեկում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Աստրախանի մարզի Կամիզյակսկի շրջանի Գորկու փողոցում այսօր ժամը 04:30-ի սահմաններում 5 հարկանաի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ հոսպիտալացվել է, հայտնել է շրջանի նահանգապետ Իգոր Բաբուշկինը։
Նահանգապետը հավելել է, որ շենքից տարհանվել է 114 մարդ։ Նրանցից 12-ը տեղավորվել է ժամանակավոր կացարանում, մնացածը՝ հարազատների մոտ։
Ի սկզբանե ենթադրվել էր, որ 55-ամյա տղամարդը հնարավոր է՝ թմրամոլ է ու մոռացել է փակել գազօջախի փականը, սակայն մասնագետների կողմից բնակարանը զննելուց հետո պարզվել է, որ պատճառն այլ. հայտնաբերվել է գազի խողովակին ճկուն կապի չարտոնված ապամոնտաժում»։
Վերջին անգամ բնակարանում ստուգում է կատարվել գրեթե երեք տարի առաջ՝ 2020 թվականի հունվարին, որից հետո սեփականատիրոջը տանը չի հաջողվել գտնել։ Պայթյունի հետևանքով տուժել է միայն բնակարանի տերը։