Թուրքիայի ՊՆ ղեկավարն այսօր պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, նախատեսված են մի շարք հանդիպումներ։
«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ուղեկցությամբ պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան»,- ասվում էգերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։
Զորավարժությունները, որոնք անցկացվում են տարբեր տիպի զորքերի անձնակազմի, ռազմական և հատուկ ինժեներա-սակրավորային տեխնիկայի, ինչպես նաև ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ, ընդգրկում են Բաքու քաղաքի, Աստարայի, օկուպացված Ջրականի (Ջաբրայիլ) և Իմիշլիի շրջանների տարածքները։
Ըստ սցենարի՝ ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական զորքերի, հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ իրականացնում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։
Զորավարժություններում, հաշվի առնելով ժամանակակից մարտական գործողությունների անցկացման մեթոդները, տարբեր առաջադրանքներ են կատարվում մարտական, համակարգման ապահովելու, գետերի վրայով պոնտոնային կամուրջներ կառուցելու համար անցումներ կատարելու, ինչպես նաև թշնամու խոր թիկունքում դեսանտի վայրէջքի վերաբերյալ:
Համատեղ զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է զորքերի փոխգործակցության մարտական համախմբվածության ապահովմանը, հրամանատարության և հսկողության կատարելագործմանը, փորձի փոխանակմանը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը։