BP-ն մտադիր է Ադրբեջանում ավելացնել գազի արդյունահանումը
ECONOMICS«Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունը մտադիր է ավելացնել Ադրբեջանում գազի արդյունահանումը:
Ինչպես տեղեկացնում է «Թրենդը», 2016-ի առաջին կեսին Կասպից ծովի ադրբեջանական «Շահ Դենիզ» խոշորագույն գազախտացման հանքավայրում նախատեսված է երեք նոր հորատանցք հանձնել շահագործման: Եկող տարվա հորատման աշխատանքների պլանը դեռեւս հաստատված չէ, սակայն առաջին կիսամյակում կավարտվեն երեք հորատանցքեր, որոնց հորատումը սկսվել էր ընթացիկ տարում:
Caspian Shipyard շինհրապարակում վերանորոգվող «Իստիգլալ» հորատման սարքի արդիականացման ուղղությամբ աշխատանքների ավարտից հետո եկող տարվա ամռանը այն կվերադարձվի SDG03 հորատանցքի հորատմանը:
2015—ի երեք եռամսյակի ընթացքում «Շահ Դենիզից» արդյունահանվել է 7,2 մլրդ խորանարդ մետր գազ եւ 1,66 մլն տ խտանյութ: Հանքավայրի գազը վերամշակման երկրորդ փուլի շրջանակում Հարավկովկասյան գազատարի ընդլայնման եւ Անդրաանատոլիական եւ Անդրադրիատիկ գազատարների կառուցման շնորհիվ կարտահանվի Թուրքիա եւ եվրոպական շուկաներ: