Հայ ժողովուրդն ապրեց ու հաղթեց և´ վերահաս պատերազմը, և´ աղետի հետևանքները. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժը խլեց ավելի քան 25000 մեր հայրենակիցների կյանքեր: Աղետի հետանքով Հայաստանը կրեց շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլարի նյութական վնաս: Բազմաթիվ ընտանիքներ ստիպված եղան լքել իրենց հայրենի քաղաքներն ու գյուղերը: Հազարավոր մարդիկ հաշմանդամ դարձան: Շուրջ 120 հազար մեր հայրենակիցներ էվակուացվեցին աղետի գոտուց:
Բայց հայ ժողովուրդն ապրեց ու հաղթեց և´ վերահաս պատերազմը, և´ աղետի հետևանքները: Մենք տոկուն ազգ ենք, մեզ կոտրելը հեշտ չի: Մենք միշտ հաղթելու ենք ցանկացած աղետ և վեր ենք հառնելու փյունիկի նման:
Ավերիչ երկրաշարժից 4 տարի անց` 1992թ.-ի մայիսին, դեռևս երկրաշարժի վերքերը չսպիացած, Գյումրվա ջոկատը Շուշի ու Քաշաթաղ էր ազատագրում:
Աղետի գոտին տարեց-տարի վերականգնվեց ու զարգացավ:
Ես հավատում եմ իմ ժողովրդի կենարար ոգուն: Ես գիտեմ, որ մենք Աստծո առջև առաքելություն ունեցող ազգ են ու միշտ վերածնվելու ենք ամեն մի աղետից:
Այսօրվա աղետն էլ կանցնի ու հայը կմաքրի իր ճակատին դաջված կապիտուլյանտի խարանը:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



