«Ես վստահ էի, որ Snap-ը կունենա բարձր ցուցանիշներ Եվրատեսիլում, բայց այդ ցուցանիշները գրանցվեցին մրցույթից հետո». Ռոզա Լինը՝ հաջողության և Եվրատեսիլի մասին (լուսանկարներ)
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին ընդառաջ լրագրողների հարցերին է պատասխանել «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը:
Tert.am Life-ը ներկա է եղել ասուլիսին և ներկայացնում է մանրամասները:
«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա ներկա գտնվել, թե՛ ասուլիսին, թե՛ բուն մրցույթին: Այս շրջանում ես համագործակցում եմ լեյբլի հետ և իրականում ժամանակային առումով բարդ է եղել համատեղել աշխատանքն ու Հայաստանում ներկա գտնվելը, ելույթ ունենալը, բայց ինձ համար կարևոր է եղել այս մրցույթում ելույթ ունենալը: Նաև մենք ներկայացրել ենք համատեղ աշխատանք Մալենայի հետ և դա ևս կարևոր աշխատանք է»,-ասաց Ռոզա Լինը:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի «Snap» երգը դարձել է «Եվրատեսիլ»-ի պատմության ամենաշատ լսված 2-րդ երգը Spotify-ում: «Snap»-ն առաջ է անցել «Zitti e buoni»-ից՝ դառնալով Spotify-ում բոլոր ժամանակների 2-րդ ամենաշատ հեռարձակվող եվրատեսիլյան երգը՝ «Arcade»-ից հետո:
«Ես վստահ էի՝ Snap-ը կունենա բարձր ցուցանիշներ Եվրատեսիլում, բայց այդ ցուցանիշները գրանցվեցին մրցույթից հետո: Ես երջանիկ եմ, որ իմ կարիերան այսպես է ընթանում և շարունակվում, բայց ինչ վերաբերում է կյանքի փոփոխությանը, կարծում եմ, երջանկությունը պետք է գտնել ներսում»,- նշեն նա:
Խոսելով այս շրջանի և հետագա գործունեության մասին երգչուհին նշեց՝ մրցույթից հետո շատ բարդ ժամեր են եղել:
«Ես եղել եմ զայրացած և դա բարդ փորձ էր, բայց ես այն շրջեցի, իսկ երգի հաջողությունը եկավ մեկ ամիս հետո և բավականին մեծ ալիքով: Ես ստորագրեցի պայմանագիրն ու մեկնեցի Լոս Անջելես: Առաջին ձայնասկավառակում լինելու են այլ բնույթի հարցեր: Ես փաստացի չեմ հաղթել Եվրատեսիլը, քանի որ փորձում եմ օբյեկտիվ նայել իրավիճակին, բայց այս ցուցանիշներն ինձ թևեր են տալիս»,- ասաց երգչուհին: