Լուկաշենկոն պաշտոնյաներին սպառնացել է «կացնով հարվածով»
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնյաներին կոչ է արել գործել առանց բյուրոկրատական քաշքշուկի։ Նա այս մասին ասել է կադրային հարցերի քննարկման ժամանակ, հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Լուկաշենկոն պաշտոնյաներին խնդրել է «չմոռանալ անցյալի դասերը» և իրենց աշխատանքից բացառել «բյուրոկրատական քաշքշուկը»։
«Որպեսզի այնպես չլինի, որ քանի դեռ նախագահը կացնով չի հարվածել ինչ-որ մեկի գլխին կամ գլուխը չի թռցրել, հարցը լուծում չի ստացել»,- պարզաբանել է պետության ղեկավարը։
Որպես անցանկալի իրավիճակի օրինակ՝ նախագահը բերել է Մինսկի Սոկոլի միկրոշրջանի դեպքը, որտեղ բազմազավակ ընտանիքների բնակարանների հետ կապված խնդիրները լուծվել են միայն նրա անձնական միջամտությունից հետո։