Իսրայելի բանակը Լիբանանի ուղղությամբ կրակ է բացել
INTERNATIONAL NEWSԼիբանանի սահմանին իսրայելյան ռազմական մեքենայի ճանապարհին պայթուցիկ սարք է գործարկվել, ինչին ի պատասխան Իսրայելը հրետանային կրակ է բացել հարևան պետության ուղղությամբ:
Այդ մասին РИА Новости գործակալությանն ասել են Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից:
Գործակալության զրուցակիցն ասել է, թե այս պահին տուժածների մասին տեղեկություններ չկան:
«Ինքնաշեն պայթուցիկ սարքը գործարկվել է Խար-Դով լեռան մոտ՝ ռազմական մեքենան վնասելու նպատակով: Մեր ուժերը պատասխանել են թիրախային հրետանային կրակով»,- ասել է մամուլի ծառայության աշխատակցուհին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



