Արցախը մենակ չէ՛ և մենք կարողանալու ենք հասնել Արցախի հայերի՝ սեփական հողում անվտանգ ապրելու իրավունքին. Գագիկ Ծառուկյան
BLOGԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարգելի՛ հայրենակիցներ,
Շուրջ մեկ օր է՝ ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Հայաստանն ու Արցախը միացնող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը: Արցախի մեր հայրենակիցները փաստացի շրջափակման մեջ են՝ զրկված լինելով ազատ տեղաշարժի իրավունքից, կանգնելով պարենային ճգնաժամի վտանգի առաջ: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը աննախադեպ հումանիտար աղետ է։
Ադրբեջանը խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ հերթական անգամ հստակ ազդակ ուղարկելով աշխարհին, որ չի դադարում վարել հակահայ, ցեղասպան քաղաքականություն:
Ինքս երեկվանից մշտական կապի մեջ եմ Արցախի ղեկավարության հետ, հայտնել եմ իմ պատրաստակամությունը ցանկացած աջակցության հարցում։
Կարևորում եմ ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելությունը Արցախի խաղաղ և անվտանգ կյանքի ապահովման գործում, և վստահ եմ՝ այս հարցը նույնպես ստանալու է իր լուծումը։
Եվ վերջապես, կոչս Արցախի մեր հայրենակիցներին՝ Արցախը մենակ չէ՛ և մենք համայն հայության, դաշնակիցների և քաղաքակիրթ աշխարհի միջոցով կարողանալու ենք հասնել Արցախի հայերի՝ սեփական հողում անվտանգ ապրելու իրավունքին…
Աստված պահապա’ն Հայաստանի ու Արցախի հերոսական ժողովրդին...
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



