Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա
SOCIETYԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Դեկտեմբերի 13-ին, ժամը 18:10-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ռյա Թազա-Ծիլքար ավտոճանապարհին արգելափակել է 25 ավտոմեքենա, ինչի հետևանքով ճանապարահատվածում առաջացել է խցանում (կուտակվել է մոտ 320 ավտոմեքենա):
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա․ երթևեկությունը վերականգնվել է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



