Բայրամովը վերստին վստահեցնում է՝ Բաքուն քայլեր է ձեռնարկում «խաղաղության հասնելու համար»
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
«Ադրբեջանը հաստատակամ է Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններ հաստատել միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա, հակամարտության էջը փոխարինել փոխշահավետ համագործակցությամբ, նորմալ բարիդրացիական հարաբերություններով», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Երեկ Թուրքմենբաշի քաղաքում Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Բայրամովն ասել է նաև, թե Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում «հետևողական է և սկզբունքային՝ հիմնված միջազգային իրավունքի և արդարության վրա»։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմը Երևանին է ներկայացրել հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի թարմացված առաջարկներ, և «առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ քննարկումները շարունակելու համար»։