«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբը բողոքի ցույց կկազմակերպի. Ավետիք Չալաբյան
BLOGՀասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Արցախում վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Թշնամին փակել է Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ռուսական խաղաղապահները մինչ այժմ չեն կարողացել այն վերաբացել, երեկվանից նաև թշնամին անջատել է Արցախ մտնող բնական գազը։ Եթե իրավիճակը հրատապ չկարգավորվի, Արցախի մեր 120,000 հայրենակիցներին աննախադեպ հումանիտար աղետ է սպառնում։
Այս ծանր պայմաններում մենք պարտավոր են մեզ հասու բոլոր միջոցներով սատար կանգնել մեր հայրենակիցներին։ Մասնավորապես, կարևոր է, որ միջազգային բոլոր հիմնական կառույցները, որոնք ի պաշտոնե զբաղվում են մարդու իրավունքների և քաղաքացիական բնակչության պաշտպանությամբ, այսօր հստակ քայլեր ձեռնարկեն՝ վերացնելու Արցախի ապօրինի պաշարումը և կանխելու վերահաս հումանիտար աղետը։
Այս նպատակով այսօր` ժամը 15:30, «Համախմբում» շարժման նախաձեռնող խումբը բողոքի ցույց կկազմակերպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց (հասցե՝ Պետրոս Ադամյանի փողոց, 14), որտեղ մենք աշխատակազմին կհանձնենք մեր պահանջները՝ վերջ դնելու Արցախի բնակչության նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտներին, գործուն միջոցներով պաշտպանելու նրանց հիմնարար մարդկային իրավունքները, և անմիջական ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ վերացնելու Արցախի ապօրինի պաշարումը։
Միացե՛ք մեր գործողությանը, և ձեր ներկայությամբ և վճռականությամբ սատար կանգնեք աղետի եզրին հայտնված մեր հայրենակիցներին։
«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



