Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


Անվտանգային խնդիրներ ստեղծող շրջանակները. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը շատ բարդ իրավիճակում է գտնվում։ Եվ բնական է, որ պատերազմից հետո մարդիկ դարձել են հոռետես ու առավել քան էմոցիոնալ են արձագանքում յուրաքանչյուր երևույթի՝ առանց խորքային վերլուծության ենթարկելու իրողությունները։ Այսպիսի պայմանները հիանալի առիթ են Արևմուտքի ու նրանց հայաստանյան կատարածուների համար՝ պարարտ հող ստեղծել հայ հանրության շրջանում հակառուսական տրամադրություններ հրահրելու նպատակով։ Խնդիրն այն է, որ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը արտահայտվում է ոչ միայն Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների շրջանակում, այլև հետխորհրդային տարածքում քարոզչական մակարդակով։

Թերևս պատահական չէ, որ Արևմուտքը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների և այլ նպատակների քողի ներքո հսկայական գումարներ է հատկացնում հակառուսական դիրքորոշմամբ հայտնի որոշ ուժերի, ՀԿ-ների ու անձանց, որոնք անմռունչ նետվում են Ռուսաստանի դեմ անխոնջ «պայքարի»։ Իհարկե, այնպես չէ, որ Ռուսաստանից դժգոհելու առիթներ չկան, սակայն պետք է հասկանալ, որ գործ ունենք աշխարհաքաղաքական շահերի հետ, իսկ նման դեպքերում միշտ առաջին տեղում է փոխադարձ շահերի համընկնման կետերը ֆիքսելն ու այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ տանելը միջպետական հարաբերությունների կոնտեքստում:

Դրա փոխարեն, Հայաստանի համար ներկա ծանր պայմաններում արևմտյան ֆինանսավորում ստացող հայաստանյան հասարակական, քաղաքական կառույցներն ու դրանց ներկայացուցիչների գործողությունները և պահվածքը շատ հաճախ նույնիսկ ծայրահեղ դրսևորումներ են ստանում, ընդ որում՝ այն աստիճան, որ անգամ իրավապահ համակարգը գուցե ստիպված լինի այստեղ հատուկ ուշադրություն դարձնել ազգային անվտանգության տեսանկյունից։ Չնայած իրավապահ համակարգին հազիվ թե հետաքրքրի այս ամենը: Նրանք այս դաշտի ցույցերի հանդեպ են նույնիսկ անտարբեր, եթե անգամ գործ ունենք իրավախախտման հետ: Սա՝ այն դեպքում, որ նույն իրավապահները չափազանց ագրեսիվ են, օրինակ՝ զոհվածների ծնողների հանդեպ, ընդհուպ նրանց քաշքշելը։ Հասկանալի է, որ սա Հայաստանի իշխանությունների հստակ դիրքորոշումն է։

Ընդ որում, նույնիսկ հաշվի չեն առնվում հակառուսական տրամադրությունների հրահրման արդյունքում Հայաստանի ու Արցախի համար ստեղծվելիք նոր անվտանգային սպառնալիքների ողջ ծավալը՝ կրկնենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա պայմաններում մեր և Ռուսաստանի շահերը կենսական հարցերում համընկնում են։ Օրինակ՝ հասկանալի է, որ Ադրբեջանը ձգտում է վարկաբեկել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին ու շուտափույթ հասնել նրանց դուրսբերմանը։ Դրա համար էլ Ադրբեջանում խաղաղապահների ու մասնավորաբար նրանց ղեկավար Վոլկովի դեմ քարոզչական հսկայական արշավ է սկսվել:

Դրան գումարվում են Լաչինի միջանցքի կեղտոտ սադրանքները, որոնք ուղղված են Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն, ինչպես նաև ռուս խաղաղապահներին բախման հրահրելուն: Սա, բնականաբար, օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում ուղղված է ուկրաինական ճակատի ուղղությամբ։ Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Լաչինի միջանցքը արգելափակվել է ոչ թե ադրբեջանցի «ցուցարարների», այլ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից։ Հաշվի առնենք, որ Արևմուտքը շատ կցանկանար, որ Ադրբեջանը ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացեր։

Այս ամենին զուգահեռ Հայաստանում նույնպես վերոնշյալ շրջանակների որոշ ներկայացուցիչներ ադրբեջանցիների հետ սինխրոն քարոզչական հարձակումներ են իրականացնում խաղաղապահների ուղղությամբ, ինչպես նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու կոչեր ու հայտարարություններ հնչեցնում։ Այնինչ, միանշանակ է, որ թուրք-ադրբեջանական հավակնությունները Հայաստանի հարցում ինչ-որ չափով զսպողը շարունակում է մնալ Ռուսաստանը, իսկ Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունը ցույց է տվել, որ Արևմուտքը մեր երկիրը հարկ եղած դեպքում կարող է թողնել բախտի քմահաճույքին։ Հիմա ևս, եթե ռուսական գործոնը չլինի, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ ճակատագիր է սպասվում Արցախին, ապա և Հայաստանին։ Սա է իրողությունը։ Ուզենք, թե չուզենք:

Տեսնենք, թե չտեսնենք կամ չտեսնելու տանք: Ջայլամային քաղաքականություն վարել պետք չէ: Ուղղակի հարկավոր է քաջություն ունենալ և իրականությանը նայել բաց աչքերով, առանց պաթոսի: Այստեղ մեկ այլ՝ ոչ պակաս վտանգավոր հանգամանք կա. հայաստանյան հակառուսական «միավորները» կազմում են Փաշինյանի մերձքաղաքական շրջանակը։ Եվ ռուսական լրատվամիջոցների հատկապես վերջին շրջանի կոշտ արձագանքները ցույց են տալիս, որ Ռուսաստանում, մեղմ ասած, անտարբեր չեն Հայաստանում հրահրվող հակառուսականության ալիքների, Ռուսաստանի դեմ շպրտվող «ցեխի» և արևմտյան կողմնորոշում ու ֆինանսավորում ունեցողների՝ ավելի ու ավելի ամրապնդմանը իշխանության մեջ՝ սկսյալ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից մինչև նախարարական պորտֆել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026