Ամեն ինչ անելու ենք Ադրբեջանի հզորացման համար. Իսրայելի դեսպան
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Ադրբեջանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Ջորջ Դիք հայտարարել է, որ ըԱդրբեջանն ու Իսրայելը ռազմավարական գործընկերներ են, ուստի իրենք դրան լուրջ են վերաբերվում։
«Մենք հենց այնպես չենք օգտագործում «ռազմավարական» բառը որևէ երկրի առնչությամբ։ Այս առումով մեր գործընկերությունը խորն է և ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ»,- APA-ին տված հարցազրույցում ասել է Դիքը։
Նա նշել է, որ այդ ոլորտներից մեկն անվտանգությունն է, և որ Իսրայելի դիրքորոշումը Արցախի հարցում շատ հստակ էր. Իսրայելը պաշտպանում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» (չակերտները` Tert.am):
«Մենք նաև հասկանում ենք, որ Ադրբեջանն ապրում է բարդ հարևանությամբ այն երկրների հետ, որոնք բացահայտ կամ քողարկված սպառնում են նրա անկախությանը կամ տարածքային ամբողջականությանը: Մենք՝ որպես ընկեր, ամեն ինչ անելու ենք Ադրբեջանի հզորացման համար, որպեսզի կանխենք այն սպառնալիքը, որը կարող է բխել մեր գործընկեր Ադրբեջանի դեմ ցանկացած ուժերից»,- ասել է Իսրայելի դեսպանը։