Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դա չպետք է ուղղվի 3-րդ երկրների դեմ. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է թուրք գեներալի նշանակումն Ադրբեջանի ՊՆ խորհրդականի պաշտոնում

INTERNATIONAL NEWS

Դարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartners_past_am

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է թուրք գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսաիի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում նշանակումը:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, այսօրվա ճեպազրույցում պատասխանելով հայ լրագրողի հարցին առ այն, թե «ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում ՆԱՏՕ-ի անդամ երկրի գեներալին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարի խորհրդական նշանակելուն, և ինչո՞ւ է Ռուսաստանը աչք փակում Թուրքիայի հետ Ադրբեջանի համագործակցության վրա, եթե բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ի հետ մյուս հետխորհրդային երկրների համագործակցությանը», ասել է, որ ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Հայաստանում կան օտարերկրյա խորհրդականներ։

«Ես համաձայն չեմ ձեզ հետ: Ես  օտարերկրյա քաղաքացի հանդիսացող խորհրդականներ եմ տեսնում ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Ադրբեջանիև Ռուսաստանի հարևան այլ երկրներում։ Հայաստանում էլ կան այդպիսի մարդիկ։ Ուստի ես չեմ ընդունում ձեր նախատինքը։ Յուրաքանչյուր երկիր ունի իր գործընկերների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու ինքնիշխան իրավունք։ Միաժամանակ, կարծում ենք, որ այդ համագործակցությունը չպետք է ուղղվի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում։ Մենք պարբերաբար այս թեզը ներկայացնում ենք տարածաշրջանի մեր գործընկերների ուշադրությանը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ BBC-ն ծավալուն հոդվածով անդրադարձել է թուրք գեներալ Բախտիյար Էրսաիի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում նշանակմանը՝ այն որակելով «կարևոր քայլ» Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ներուժը միավորելու հարցում։

Նշվում է, որ թուրք գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսաին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդական նշանակվելուց հետո, ըստ տեղական ԱՊԱ գործակալության, պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում խոսել է ադրբեջանական բանակը թուրքական զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու իր աշխատանքի, ինչպես նաև ծրագրվածի բարեփոխումների մասին։

Ըստ հոդվածի՝ Էրսաիի նշանակումից հետո իրականացվող բարեփոխումները ազդեցություն կունենան նաև տարածաշրջանի վրա։

«Դա կլինի միասնական բանակ, որը, ըստ անհրաժեշտության, կմասնակցի այս կամ այն գործողությանը, և սա միասնության ցուցադրություն է ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի»,- վստահ է Իսազադեն։

Ադրբեջանը  ռազմական հակամարտություն ունի ոչ միայն հարևան Հայաստանի հետ, այլև բարդ հարաբերություններ երկու հարևան երկրի՝ Ռուսաստանի և Իրանի հետ։

Աշնանը Իրանը զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի սահմանների մոտ։ Ադրբեջանական և թուրքական բանակները պատասխան զորավարժություններ են անցկացրել, որին մասնակցել է Բախտիյար Էրսաին, եզրափակել է BBC-ն։

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced