Իրանի կողմից Ռուսաստանին օգնության ֆոնին՝ Իսրայելը սկսել է ՆԱՏՕ-ի միջոցով հետախուզական տվյալներ փոխանցել Ուկրաինային
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_a
Իսրայելը ՆԱՏՕ-ում խողովակի միջոցով ուժեղացրել է հետախուզական օգնությունն Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Haaretz թերթը՝ հղում անելով Բրյուսելի իր աղբյուրներին։
Հրատարակությունը նշում է, որ նման քայլի համար կատալիզատոր է դարձել «ռազմական օգնությունը», որն Իրանը, ենթադրաբար, տրամադրում է Ռուսաստանին։
«Իրանի որոշումը՝ մատակարարել անօդաչու սարքեր և ընդլայնել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը, Թեհրանի ռազմավարական սխալն է և լավագույն բանը, որ կարող է տեղի ունենալ Իսրայել-ՆԱՏՕ հարաբերություններում», - հրատարակությանը հայտնել է իսրայելական բանակի աղբյուրը։
Պարբերականը նշում է, որ մինչ ուկրաինական հակամարտությանն Իրանի միջամտելը, Իսրայելի կառավարությունը համառորեն հրաժարվում էր Կիևին որևէ ռազմական օգնություն տրամադրել՝ սահմանափակվելով միայն մարդասիրական աջակցությամբ։
«Սակայն ամերիկյան ճնշումը և Ռուսաստանին իրանական օգնության ավելացումը համոզեցին Իսրայելին հրաժարվել ապատիայի քաղաքականությունից»,- ասվում է հրատարակության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելը Ուկրաինային է փոխանցել հետախուզական տվյալները, որոնք անհրաժեշտ են անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար։
Հոկտեմբերի 19-ին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել էր, որ Թել Ավիվը Կիևին զենք չի մատակարարի «մի շարք օպերատիվ պատճառներով»։