Չավուշօղլուն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 14֊ին թուրքմենական և ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին ի պատասխան անդրադարձել է Լաչինի միջանցքի իրադարձություններին, գրում է ermenihaber.am-ը։
«Լաչինի միջանցքի ստեղծման նպատակը հայտնի է։ Այնտեղ ռուսները ևս խաղաղապահ առաքելություն ունեն, բայց մյուս կողմից, միջազգային իրավունքին էլ չի համապատասխանում, հակասությունն այն է, որ Ադրբեջանի սեփական տարածքի ընդերքից ռեսուրսներ են ապօրինի կերպով արդյունահանվում և վաճառվում։ Դա նշանակում է գողանալ Ադրբեջանի հարստությունները»,- նշել է Չավուշօղլուն։
Վերջինս արդարացրել է Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքն արգելափակելու հարցում՝ համարելով դա «իրավացի»։
«Այդ իսկ պատճառով էլ մենք այս իրավացի պայքարում աջակցում ենք Ադրբեջանին»,- եզրափակել է Չավուշօղլուն։