Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


ՄԱԿ-ին հղված նամակները որոշակի արդյունքներ են տալիս

POLITICS

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 16-ին Ֆրանսիայի առաջարկով քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Քննարկումը տեղի է ունեցել փակ ռեժիմով: Նշվում է, որ մամուլի հաղորդագրություն չի նախատեսվում:

Արցախի նախկին ՄԻՊ, ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որը այս օրերին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև նստացույց է անում, Ֆեյսբուքում նշել է. «Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում: Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները»:

Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դեկտեմբերի 15-ին նամակներ էր ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների դեսպանատներին, Արտաքին գործերի նախարարություններին՝ Արցախում ստեղծված հումանիտար աղետը կանխելու նպատակով ՄԱԿ-ի շրջանակներում քայլեր ձեռնարկելու նպատակով։

Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

2022թ․ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը Հայաստանի Հանրապետությանը և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը։

ՄԱԿ-ի կանոնադրության հոդված 4(2) կոպիտ խախտմամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծված և հազարավոր զոհերի ու վիրավորների, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման պատճառ դարձած ագրեսիայից հետո կրկին թիրախավորվել են դեռևս չվերականգնված Արցախը և նրա ավելի քան 120 000 բնակչությունը․ տասնյակ հազարավոր երեխաներ, կանայք ու ծերեր կանգնած են մարդասիրական աղետի առջև։

Ադրբեջանը չի թաքցնում, անգամ պաշտոնական մակարդակով բազմիցս հայտարարում է, որ այս ամենի վերջնական նպատակը Արցախի հայերի էթնիկ զտումն է կամ նրանց բնաջնջումը, ինչը ցե ղասպանության հանցագործության դրսևորումներից մեկն է՝ սահմանված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու 1948թ-ի կոնվենցիայի հոդված 2-ով՝ այսկերպ հայերի համար միտումնավոր ստեղծելով կյանքի այնպիսի պայմանները, որոնք ուղղված են նրանց լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը։

Ամենաբարձր պաշտոնական մակարդակով հայատյացության այս քաղաքականության մասին բարձրաձայնել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2021թ-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով տրված միջանկյալ որոշման մեջ  (https://www.icj-cij.org/.../180-20211207-PRE-01-00-EN.pdf)՝ պարտադրելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում, ադրբեջանցի պաշտոնյաների և հասարակական հաստատությունների կողմից հայ ազգության կամ էթնիկական ծագման անձանց նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը կանխելու համար:

Անհրաժեշտ  է ընդգծել, որ վտանգված է նաև ռազմական գործողությունների դադարեցումից հետո ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո իրենց բնակավայրեր վերադարձած ու անօթևան մնացած բազմաթիվ փախստականների ու ներքին տեղահանվածների կյանքը։

Արցախի հայությանն ամբողջական ցեղասպանությունը կանխելու նպատակով հայկական կողմը ստիպված է եղել ընդունել կրակի դադարեցման  2020թ․ նոյեմբերին 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որով, ի թիվս այլի, սահմանվել է նաև՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության անհրաժեշտությունը իրենց բնակավայրեր վերադարձած ու անօթևան մնացած բազմաթիվ փախստականներն ու ներքին տեղահանվածներն (կետ 7)։

Նշված հայտարարությամբ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի կարգավիճակի ու դրանով տեղաշարժի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից։

Համաձայն այդ հայտարարության Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը գտնվում է խաղաղապահների հսկողության տակ իսկ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավորվել է երաշխավորել Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:  

Հերթական անգամ խախտելով իր իսկ կողմից ստորագրված փաստաթուղթը և ստանձնած միջազգային պարտավորությունները, անտեսելով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ադրբեջանը հարվածի տակ է դնում տարածաշրջանում փխրուն խաղաղությունը և հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հնարավորությունը։

Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու և խաղաղապահ զորակազմի առաքելության հաջողությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ են միջազգային գործուն մեխանիզմներ և միջազգային հանրության ակտիվ ներգրավվածություն։ 

Կոչ ենք անում, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, լիազորությունների շրջանակում ձեռնարկելու միջոցներ կանխելու համար հումանիտար աղետը՝ էթնիկ զտման քաղաքականությունը և ցեղասպանության հերթական դրսևորումը։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan