Ողջ աշխարհով մեկ թափ է հավաքում բողոքի ալիք՝ այդ բարբարոսական գործողության դեմ․ Չալաբյան
BLOGՀասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի բարեկամներ,
Ինչպես գիտեք, թշնամին արդեն 8 օր է շրջափակման մեջ է պահում Արցախի մեր հայրենակիցներին: Ողջ աշխարհով մեկ թափ է հավաքում բողոքի ալիք՝ այդ բարբարոսական գործողության դեմ: Ստորև ձեզ ներկայացվում է այդպիսի մի ստորագրահավաք, ուղղված Ադրբեջանի պետական նավթային ընկերության, ՍՈԿԱՐ-ի հետ եվրոպական ընկերությունների համագործակցության դեմ:
Խնդրում եմ Ձեզ ծախսել ընդամենը մեկ րոպե, և միանալ այս ստորագրահավաքին: Նաև, ակտիվ տարածեք ձեր մերձավորների շրջանում, որպեսզի այն հարյուր հազարավոր ձայներ հավաքի, այդ դեպքում անհնար է այն անտեսել: Կանխավ շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



