Yerevan, 13.February.2026,
00
:
00
BREAKING


Փոխաբերական իշխանության մասին

ANALYSIS

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հերթական գռեհկաբանությունը նժդեհական կուսակցության գաղափարախոսական թևի ռահվիրա և ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը համարում է փոխաբերություն:

Իհարկե, թերևս միայն Սահակյանի լեզվամտածողության սահմաններում կարող է «բռնաբարությունը» ունենալ փոխաբերական իմաստ, չնայած այն փաստին, որ «բռնաբարությունը» իր բոլոր ուղղակի, անուղղակի և հոմանիշ իմաստներով, մեղմ ասած, շատ վատ բան է:

Սակայն որքան էլ զավեշտալի թվա, Գալուստ Գրիգորիչի ձևակերպումներում առկա է ճշմարտության հատիկ: Իրականում այն ամենն, ինչ հնչում է հայաստանյան իշխանական «վերնախավի» շուրթերից, փոխաբերական իմաստ ունի: Այստեղ արդեն կարևոր չէ, թե խոսքը գնում է մեկ անհատի, ներքին կամ արտաքին քաղաքականության, երկրի իրական վիճակի կամ նմանատիպ որևէ այլ ոլորտի մասին:

Հանրապետական այս փոխաբերականությունը բխում է այն իրականությունից, որի մեջ գտնվում է առկա վարչակարգը, իսկ այդ իրականությունը իրավամբ կարող են համարել փոխաբերական:

ԱԺ փոխաբերականությունը

Ազգային ժողովի մասին խոսելիս, և առավել ևս նրա կազմն ուսումնասիրելիս, ակնհայտ է դառնում, որ սույն պետական մարմինը մեծ զիջումներով և միայն փոխաբերական իմաստով կարելի է համարել երկրի բարձրագույն օրենսդիր մարմին, քանի որ հիշատակված Առաքել Մովսիսյանի տեսակը բավական մեծ պոպուլյացիա ունի ԱԺ-ում: Թե ինչքանով սույն պոպուլյացիան կարող է զբաղվել օրենսդիր գործունեությամբ՝ հետևությունը թողնում ենք ընթերցողին:

Կառավարության և մյուս վարչական օղակների փոխաբերականությունը

Իրադրությունը պակաս «փոխաբերական» չէ նաև գործադիր մարմնում: Երկրի կառավարում եզրույթը միայն փոխաբերական իմաստով կարող ենք կիրառել հիշյալ մարմնի գործունեության մասին, քանի որ մեծ հաշվով պարզ չէ, թե ինչով են զբաղվում այնտեղ հավաքված անհատները կամ միավորված գերատեսչությունները, որոնց գործառութային պարտականությունների իրականացումը իրենից ներկայացնում է անհնարինության չափ փոխաբերություն, որի լավագույն արտահայտումներից մեկը, ասենք, ՀՀ Արտգործնախարարության լիարժեք իմպոտենտությունն է, երբ օրեր շարունակ հնարավոր չէ հստակ տեղեկություն ստանալ՝ արդյո՞ք Բրազիլիայի Սենատը ճանաչել է Ցեղասպանությունը, թե ոչ: Ինչ վերաբերվում է մարզպետներին, ապա ընդամենը պետք է տալ Սյունիքի մարզպետի անունը, որպեսզի պարզ դառնա, որ պետական այր անվանումը հիշյալ «պոպուլյացիայի» անդամների վերաբերյալ կրկին կիրառում ենք փոխաբերական իմաստով:

Դատաիրավական փոխաբերություն

Հայաստանյան դատաիրավական համակարգ ձևակերպումն արդեն իսկ փոխաբերություն է, և այստեղ ավելացնելու բան էլ չկա, քանի որ առկա պայմաններում մենք ունենք ոչ թե համակարգ, այլ վարչակարգից եկող պատվերների դակիչ հանձնաժողով, որը հեռավոր աղերսներ անգամ չունի պետության բարձրագույն դատական իշխանության հետ:

Հ.Գ. Ի դեպ՝ հանուն Գալուստ Սահակյանի հիշենք, որ Հրանտ Թոխատյանի կողմից Երվանդ Զախարյանին տրված գնահատականը նույնպես փոխաբերական իմաստ ունի:

Աղասի Մարգարյան

Past.am, վերլուծաբան

Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas Market