Պեսկովը հայտնել է՝ որ երկիրն է Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցն ու գործընկերը
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Բելառուսը Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցն ու գործընկերն է։ Այս մասին Մինսկում լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ԲելՏա-ն:
Լրագրողները ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին հարցրել են՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Մինսկ կապվա՞ծ է Բելառուսին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանն անմիջականորեն ներգրավելու Ռուսաստանի ցանկության հետ։
«Դրան պետք է վերաբերվել որպես բացարձակ հիմար, անհիմն հերյուրանքներ, իրականում մեր հարաբերությունների բնույթը… Բելառուսը Ռուսաստանի Դաշնության թիվ մեկ դաշնակիցն է և գործընկերը:Հենց Բելառուսի հետ մենք ունենք ամենաառաջադեմ ինտեգրացիոն ռեժիմը։ Հետևաբար, ոչ ոք ոչ մեկին չի ստիպում։ Բոլորը քայլեր են ձեռնարկում, որոնք կրկին լավագույնս համապատասխանում են մեր ժողովուրդների և մեր միութենական պետության շահերին»,- ասել է Դմիտրի Պեսկովը։