ԵՄ-ն և Իրանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը․ Բորել
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Թեհրանն ու Եվրամիությունը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Հորդանանում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման արդյունքներով։
«Մենք պայմանավորվեցինք, որ պետք է պահպանենք բաց հաղորդակցությունը և վերականգնենք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ հիմնվելով Վիեննայի բանակցությունների վրա», - գրել է Բորելը Twitter-ում:
Բորելն ընդգծել է, որ հանդիպումը կայացել է «Իրանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների վատթարացման ֆոնին»։ Միաժամանակ Բորելը Թեհրանին կոչ է արել դադարեցնել «ռազմական աջակցությունը Ռուսաստանին և Իրանում ներքին ռեպրեսիաները»։