Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Մեզ սպառնացող անվտանգային մարտահրավերներն ավելի են ահագնանում․ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԱԾ

POLITICS

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartners_past_am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն,

Տնօրենի հարգելի տեղակալներ,

Հարգելի գեներալներ եւ սպաներ,

Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով եւ պիտի միանգամից ասեմ, որ բարձր եմ գնահատում Ազգային անվտանգության ծառայության նվիրված աշխատանքը։

Ազգային անվտանգության ծառայությունն այն մարմինն է, որի աշխատանքի ծավալը, արդյունավետությունը եւ նվիրումը ոչ բոլորին է տեսանելի, եւ տեղեկատվությունը հասանելի, եւ դա ծառայության առանձնահատկություններից է։ Եվ ես սա ընդգծում եմ նրա համար, որ ասելով, որ գնահատում եմ Ազգային անվտանգության ծառայության նվիրված աշխատանքը՝ ասում եմ որպես մի մարդ, որ տեղյակ է բոլոր մանրամասներով եւ ամբողջ ծավալով այն գործառույթներին եւ գործունեությանը, որ իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ տնօրենի գլխավորությամբ։

Պետք է ընդգծեմ, որ իմ ընկալումը միշտ է այդպիսին եղել, այսօր էլ այդպես եմ համարում, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարեւորագույն հիմնասյուներից է, մի մարմին, պետական կառավարման մի համակարգ, որը թերեւս ի բնե պարտավոր է լինել ամենապետականամետը, եւ, մյուս կողմից, մի մարմին, որը տիրապետում է երկրում եւ նրա շուրջ առկա բոլոր պրոբլեմների եւ խնդիրների մասին ամբողջական տեղեկատվության։ Այս առումով պիտի ընդգծեմ, որ վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ես շատ կարեւոր եմ համարել, որ Ազգային անվտանգության ծառայությունը լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, անվտանգության կարեւորագույն հենասյունը, որովհետեւ այդպես է նախատեսված մեր օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ, այդպես է նաեւ տրամաբանորեն։ Եվ պիտի խոստովանեմ նաեւ, որ Ազգային անվտանգության ծառայությունն այս հանգամանքների բերումով թերեւս հիմա եւ վերջին տարիներին ավելի ծանրաբեռնված է աշխատել, քան գուցե սովորաբար, որովհետեւ շատ գործառույթներ, որոնք այնքան էլ հատուկ չեն Ազգային անվտանգության ծառայության գործառույթներին, մենք վերապահել ենք հենց ծառայությանը՝ նկատի ունենալով հենց այն հանգամանքը, որ կարեւորագույն խնդիրների լուծման գործում երբեմն կարող ենք ապավինել հենց ծառայությանը։

Այս առումով կրկնակի գնահատելի է այն աշխատանքը, որ կատարվել է այս ընթացքում։ Բայց, մյուս կողմից, նաեւ պիտի արձանագրենք, որ քանի դեռ մեր երկրի անվտանգության բոլոր մարտահրավերները հասցեագրված չեն, դա նշանակում է, որ ինձնից սկսած՝ մնացածներով շարունակած մեր աշխատանքը բավարար չափով արդյունավետ համարել չենք կարող։ Որովհետեւ իսկապես մենք առերեսվում ենք ոչ սովորական մարտահրավերների, եւ իմ ընկալումն այն է, որ հենց արտաքին մարտահրավերների եւ անվտանգային բոլոր մարտահրավերների դիմակայման առումով մենք պիտի Ազգային անվտանգության ծառայության արդյունավետությունը մեծացնենք։

Բայց, մյուս կողմից, մենք այս ընթացքում նաեւ հասել ենք աննախադեպ արդյունքների, որոնք այդքան էլ ուրախալի արդյունքներ չեն։ Մասնավորապես, հակահետախուզության ոլորտում այն ձեռքբերումները, որոնք, ցավոք, չակերտավոր ձեռքբերում կարող ենք համարել։ Դրանք չափազանց կարեւոր են մի քանի առումով՝ նախ, մենք արդյունավետ կարծես իրականացնում ենք այս գործառույթը, եւ երկրորդ՝ դա սառը ցնցուղի դեր է կատարում բոլորիս համար, որովհետեւ այդ ազդակները մեզ հուշում են, որ մենք չպիտի թուլացնենք մեր զգոնությունը, որովհետեւ առօրյա պայմաններում ասենք ո՞վ կմտածի, որ ՀՀ Զինված ուժերի սպան կարող է, օրինակ, լրտեսական գործունեություն ծավալել ի նպաստ օտար պետությունների եւ, մասնավորապես, հայտնի հանգամանքների ֆոնին՝ Ադրբեջանի օգտին։ Բայց մենք տեսնում ենք, որ այս իրողությունները կան, եւ դրանցից մենք պետք է շատ կոնկրետ հետեւություններ անենք։

Հետեւություններից մեկը նաեւ պետք է լինի այն, որ մենք պետք է ինքներս ավելի արդյունավետ դառնանք, որովհետեւ տեսնում ենք, որ նոր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում Հայաստանի՝ մեր պետության ու անվտանգության դեմ գոյություն ունեցող մարտահրավերներն ավելի են սրվում։ Այսինքն՝ նոր տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են բացում մեր հակառակորդների, մեր երկրի նկատմամբ թշնամական գործունեություն ծավալողների համար, եւ այս առումով, իհարկե, մենք պետք է որոշակի հետեւություններ անենք։

Ո՞րն է, օրինակ, Կառավարության եւ անձամբ իմ հետեւությունն այս համատեքստում՝ այն է, որ մենք Ազգային անվտանգության ծառայությանը պետք է օգնենք ավելի ու ավելի շատ կենտրոնանալ 3 հիմնական գործառույթների վրա՝ առաջինը՝ հակահետախուզությունը, երկրորդը՝ ահաբեկչության դեմ պայքարը, եւ երրորդը՝ սահմանադրական կարգի պահպանության գործառույթը։ Եվ այս առումով մենք պիտի ամեն ինչ անենք՝ Ազգային անվտանգության ծառայության կարողություններն ուժեղացնելու համար։

Իհարկե, այս համատեքստում շատ կարեւոր է նաեւ Սահմանապահ ծառայության իրականացրած գործառույթը։ Իսկապես շատ կարեւոր գործառույթներ կան, եւ ըստ էության՝ վերջին շրջանում մենք նաեւ Ազգային անվտանգության ծառայության առաջ նոր խնդիրներ ենք ձեւակերպում։ Այդ խնդիրներն ուղղված են իմ նշած գործառույթներն ավելի արդյունավետ իրականացնելու հարցում ԱԱԾ կարողություններն ուժեղացնելուն։

Բայց սա ամենը չէ: Հասկանալով այն կարևոր գործառույթը, որ պետության համար կատարում է Ազգային անվտանգության ծառայությունը, մենք շատ կարևոր ենք համարում ծառայության աշխատողների պատշաճ սոցիալական երաշխիքների համակարգի ստեղծումը: Եվ այս առումով պիտի արձանագրեմ, որ , այո՛, ատեստավորման գործընթացն ունի մի շատ կարևոր և հիշելի նպատակ: Մենք ասում ենք, որ այս ծրագրի նպատակն է առնվազն կրկնապատկել՝ Ազգային անվտանգության ծառայության ծառայողների աշխատավարձերը: Մենք այս ծրագիրը, իհարկե, անպայման կիրականացնենք, ընդ որում՝ ոչ միայն Ազգային անվտանգության ծառայությունում, այլեւ Զինված ուժերում, Ոստիկանությունում, ընդհանրապես զինվորական ծառայության հետ կապ ունեցող բոլոր մարմիններում, Պետական պահպանության ծառայությունում:

Շատ կարևոր է ընդգծել, որ սա հարցի առաջին մասն է: Երկրորդ մասը հետևյալն է. ինչո՞ւ ենք սա անում ընդհանրապես, ի՞նչ նպատակ ունենք. մենք ուզում ենք, որ Ազգային անվտանգության ծառայության ծառայողները, այդ թվում հնարավորություն ունենան հնարավորինս քիչ զբաղվել տարատեսակ կենցաղային խնդիրներով - հասկանալի է, որ ընտանիքի սոցիալական ապահովության, սրանից բխող տարբեր խնդիրներ կան - եւ հնարավորինս ավելի շատ կենտրոնանալ պրոֆեսիոնալ գործունեության վրա: Ընդ որում, երբ խոսում ենք աշխատավարձի առնվազն կրկնակի բարձրացման մասին, սա ամենը չէ: Մենք նկատի ունենք, որ նախ այդ համակարգը պետք է պարբերաբար գործի, և երկրորդ՝ նաև ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքների համակարգ պետք է ներդվի, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է առողջապահության ապահովագրությանը և այսպես շարունակ:

Բայց, մյուս կողմից, ուզում եմ շարունակությունն էլ ասել. շնորհակալ լինելով աներկբա և միանշանակ կատարված աշխատանքի համար՝ այս գործընթացի ընթացքում, իհարկե, Հայաստանի Հանրապետության պահանջները, ակնկալիքները Ազգային անվտանգության ծառայության ծառայողներից ավելանալու են: Ավելանալու են հետևյալ տրամաբանությամբ, որ, ինչպես արդեն նշեցի, ցավոք, մեզ սպառնացող անվտանգային մարտահրավերներն ավելի են ահագնանում, և մենք ծառայության և յուրաքանչյուր ծառայողի անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների զարգացման խթաններ չստեղծելով՝ չենք կարող հասցեագրել այդ մարտահրավերները: Ընդ որում, ես ուզում եմ, որ այս ասելիքի մեջ ոչ մի նսեմացնող երանգ չդիտարկվի, որովհետև, ինչպես արդեն ասացի, աշխարհը շատ արագ է փոխվում, մարտահրավերները շատ արագ են փոխվում, ահաբեկչական, լրտեսական ցանցերը և այլ պետության անվտանգությանը սպառնացող ցանցերը շատ արագ են փոխվում, իրենք սովորելու, նոր տեխնոլոգիաները կիրառելու, նոր մեթոդներ որդեգրելու ոչ մի կոմպլեքս չունեն: Եվ հետևաբար, առավել ևս, այդ մարտահրավերներին դիմակայելուն ուղղված մարմինը նույնպես որևէ կոմպլեքս այս առումով չի ունենալու, և, այո՛, մենք բոլորս՝ սկսած ինձնից, վերջացրած պետական, և ոչ միայն պետական համակարգի բոլոր աշխատողներով, չպետք է ամոթ համարեն որևէ նոր գիտելիք ստանալու ձգտումը, նոր տեխնոլոգիաների, նոր հմտությունների, նոր մեթոդների, նոր մտածողության որդեգրումը՝ առանցքում ունենալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության և անվտանգության ապահովումը:

Այս առումով Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու դերն ավելի են մեծանալու: Եվ այս դերի մեծացման համատեքստում է, որ մենք կարծում ենք՝ պետք է ծառայության գործառույթները որոշակիորեն բեռնաթափվեն: Մասնավորապես, գիտեք, որ Պետական պահպանության ծառայությունը վերածվում է Վարչապետին ենթակա մարմնի: Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը շատ մեծ դերակատարում ունի կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, բայց մենք հույս ունենք, որ նաև Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես ինստիտուտ, կկայանա այնքան, որ Ազգային անվտանգության ծառայությանը կազատի այս գործառույթից, որպեսզի ԱԱԾ-ն սրա վրա էներգիա չծախսի: Նաև գիտեք, որ ստեղծվում է Արտաքին հետախուզական ծառայություն, բայց մեր ընկալումն այն է, որ այս փուլում, առնվազն տեսանելի ապագայում որևէ ձևով չենք անդրադառնա Ազգային անվտանգության ծառայության Հետախուզական դեպարտամենտի գործունեությանը, և դեպարտամենտը կշարունակի իր բնականոն գործունեությունն առնվազն մինչև այն պահը, որ մենք համոզված կլինենք, որ Արտաքին հետախուզական ծառայությունը կայացել է այն աստիճան, որ կարող է իրականացնել այդ գործառույթները: Բայց, մյուս կողմից, էլի եմ ասում, մենք պետք է կենտրոնանանք անվտանգությունն ապահովող 3 հիմնական գործառույթների վրա, 3+1՝ նաև սահմանային անվտանգությունը և այլ խնդիրներ, որոնք ծագել են, նոր են ծագում, կամ մենք նոր ենք նկատում այդ խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը: Մասնավորապես, այսօրվա մարտահրավերները հիբրիդային են, և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է այս նոր իրավիճակում այդ նոր գործառույթները ստանձնի՝ Հայաստանի Հանրապետությանը սպառնացող հիբրիդային մարտահրավերներին դիմակայելու համար: Դա մի թեմա է, որը, կարծում եմ, ամենատարբեր ֆորմատներով կքննարկենք այն ծառայությունների և ծառայողների հետ, որոնք ուղղակիորեն առնչվելու են այս գործառույթի հետ:

Կրկին ուզում եմ շնորհավորել բոլորիս։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում նվիրված ծառայության համար և ցանկանում եմ, որ մենք ամեն տարի, ամփոփելով Ազգային անվտանգության ծառայության նախորդ տարվա աշխատանքը, արձանագրենք, որ մարտահրավերները նվազել են կամ նվազում են, իսկ արդյունավետությունը բարձրանում է: Իհարկե, սա մի հարց է, որ, ցավոք, ոչ միայն մեզնից է կախված, բայց այնքան էլ լավ չէ ,որ մեծապես մեզնից չի կախված: Մենք պիտի պրոցեսները փորձենք զարգացնել այնպես, որ մեր երկրի ճակատագրի հետ կապված հարցերի հսկիչ փաթեթն, ի վերջո, հայտնվի մեր ձեռքում, և սա է Ազգային անվտանգության ծառայության այդ թվում հիմնական գործառույթներից մեկը:

Շնորհավորում եմ և շնորհակալ եմ բոլորիդ, պարոն Աբազյան՝ Ձեզ, կատարված աշխատանքի համար»։

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հանձնել է պետական պարգևներ:

Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են՝ ԱԱԾ դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արտակ Բադալյանը, ԱԱԾ դեպարտամենտի բաժանմունքի պետ, մայոր Արթուր Ստեփանյանը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, մայոր Արման Երիցյանը, Պետական պահպանության ծառայության թիկնապահ, ավագ լեյտենանտ Պավել Բադասյանը:

Հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են՝ ԱԱԾ դեպարտամենտի պետի տեղակալ, գնդապետ Արմեն Արզումանյանը, ԱԱԾ դեպարտամենտի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Գեւորգյանը, ԱԱԾ դեպարտամենտի բաժնի պետ, գնդապետ Արա Մխիթարյանը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Ասատրյանը, Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վահան Վարդանյանը։

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով է պարգևատրվել ԱԱԾ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ-հերթապահ, ենթասպա Հասմիկ Դեղոյանը։

Իրավագիտության զարգացման, իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար ԱԱԾ տնօրենի խորհրդական Վահե Ենգիբարյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում։

ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ, գնդապետ Կարեն Ղարիբյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan