Վրաերթ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ
SOCIETYԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Դեկտեմբերի 20-ին, ժամը 19։41-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. կա զոհ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ.) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու:
Փրկարարներն ավտոմեքենայի տակից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



