Հուսանք սա լրացուցիչ գործիք կդառնա Ադրբեջանի դեմ ճնշումն ուժեղացնելու համար. Ռուբեն Վարդանյան
POLITICSՀուսանք սա լրացուցիչ գործիք կդառնա Ադրբեջանի դեմ ճնշումն ուժեղացնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը` անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ:
«Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ:
Ավելի վաղ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը:
Հուսանք սա լրացուցիչ գործիք կդառնա Ադրբեջանի դեմ ճնշումն ուժեղացնելու համար։ Շնորհակալ եմ Եղիշե Կիրակոսյանին և նրա թիմին այս կարևոր գործընթացը նախաձեռնելու համար»,- գրել է նա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



