Շրջափակված Արցախում փորձում են փրկել գործարար միջավայրը․ «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է
Չնայած Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով առաջացած բարդ տնտեսական իրավիճակին, Արցախի գործարար միջավայրում որոշ աշխուժություն է նկատվում։ Գաղտնիք չէ, որ այս բարդ օրերին գործարար միջավայրի ակտիվությունը խիստ կարևոր է շրջափակված Արցախի դիմադրողականությունը բարձրացնելու համար։
«Փաստ» թերթի հետ զրույցում gg ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը, որն այս օրերին Արցախում է և այնտեղ բիզնես նախագծեր է իրականացնում, նշեց, որ Ստեփանակերտի պատվերների քանակն աճել է և հասել նախաշրջափակման շրջանի քանակին։
Նա շեշտեց նաև, որ Ստեփանակերտում իրենց գործընկերների միջնորդավճարն այս օրերի համար իջեցրել են մինչև 5 %՝ որպես սիմվոլիկ շնորհակալություն արցախցի գործընկերներին՝ ստեղծված իրավիճակում ցուցաբերած եռանդի համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում