Ֆինլանդիան կշարունակի փակել փախստականների ընդունման կենտրոնները
INTERNATIONAL NEWSԳալիք տարի Ֆինլանդիան ամենայն հավանականությամբ կշարունակի փակել փախստականների ընդունման կենտրոնները: Այս մասին գրել է Helsingin Sanomat թերթը: Ըստ պարբերականի, տվյալ միջոցառումը կվերաբերի տասնյակ կենտրոնների այն դեպքում, եթե երկիր ժամանած՝ ապաստան խնդրողների թիվը նորից չսկսի սրընթաց աճել:
Անցած տարվա վերջին իշխանություններն արդեն հայտարարել են այն մասին, որ կփակեն երեք կենտրոններ ու կարգելակեն մի քանի նոր կենտրոնների շինարարությունը: Ֆինլանդիա ժամանած փախստականների թիվը դեկտեմբերի վերջին սկսել է նվազել:
Ըստ միգրացիոն ծառայությունների տեղեկությունների, 2015 թ. Ֆինլանդիա է ժամանել մոտավորապես 32.5 հազար փախստական, հիմնականում՝ Իրաքից, հայտնում է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



