Արևմուտքը, Ուկրաինային զենք մատակարարելով, չի ձգտում Ռուսաստանի հետ երրորդ համաշխարհային պատերազմի. Բայդեն
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ԱՄՆ-ն և այլ արևմտյան երկրներ, Ուկրաինային զենք մատակարարելով, չեն ձգտում Ռուսաստանի հետ պատերազմի կամ երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես մի քանի հարյուր ժամ դեմ առ դեմ անցկացրել եմ մեր եվրոպացի դաշնակիցների և պետությունների ղեկավարների հետ՝ վիճելով, թե ինչու է իրենց լավագույն շահերից բխում շարունակել աջակցել Ուկրաինային։ Նրանք դա լիովին հասկանում են, բայց չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ։ Նրանք չեն ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ, և ես կարծում եմ, որ այս ամենից կարելի է խուսափել, եթե համոզվեք, որ Ուկրաինան կարող է հաջողության հասնել մարտի դաշտում»,- փաստարկել է Բայդենը՝ նկատի ունենալով Կիևին զենք մատակարարելը։
«Մենք պատրաստվում ենք Ուկրաինային տրամադրել այն, ինչ նրան անհրաժեշտ է, որպեսզի նա կարողանա պաշտպանվել, որպեսզի նա կարողանա հաջողության հասնել մարտի դաշտում»,- պատասխանել է պետության ղեկավարը։
Բայդենը հաստատել է, որ այս տարվա փետրվարի վերջից Կիևին տրամադրվող ամերիկյան օգնության ծավալը գերազանցել է 21 միլիարդ դոլարը։
«Մենք կենտրոնացած ենք դաշնակիցների և գործընկերների հետ աշխատելու վրա՝ զարգացնելու Ուկրաինայի կարողությունները չորս հիմնական ոլորտներում», - ասել է Բայդենը։ Նա պարզաբանել է, որ խոսքը հակաօդային պաշտպանության, ժամանակակից հրետանային համակարգերի, զրահատեխնիկայի ու զինամթերքի մատակարարման մասին է։