Ռուսաստանն առաջին անգամ ռուբլով վճարմամբ հացահատիկ է մատակարարել Թուրքիային
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն ասել է, որ Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիային ռոբլով վճարմամբ հացահատիկ է մատակարարել։ Նրա խոսքով՝ դա առաջին փորձն էր, որը բարեհաջող է եղել, գրում է gazeta.ru-ն:
«Թուրքիայի հետ փորձն իրականացվել է աշնանը։ Կատարվել է մեկ գործարք, հաշվարկները կատարվել են ռուբլով»,- ասել է Աբրամչենկոն։
Աբրամչենկոն պարզաբանել է, որ այժմ Ռուսաստանը սննդամթերք է արտահանում աշխարհի 150 երկրներ, հիմնականում՝ բարեկամ երկրներ։ 2022 թվականին Ռուսաստանի Դաշնությունից այդ երկրներ արտահանվել է 21 մլն տոննա պարենամթերք և 14,5 մլն տոննա պարարտանյութ։
«Մենք հաղթահարում ենք հակառուսական պատժամիջոցների պատճառով առաջացած դժվարությունները, այդ թվում՝ նյութատեխնիկական ապահովման հետ կապված»,- ընդգծել է նա։