FTX-ի հիմնադիրն ազատ է արձակվել ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ գրավի դիմաց
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Կրիպտոարժութային FTX-ի բորսային հիմնադիր և նախկին գործադիր տնօրեն 30-ամյա Սեմ Բենկմեն Ֆրիդն ազատ է արձակվել 250 միլիոն դոլար գրավի դիմաց: Նրա ծնողները երաշխիքներ են տվել առ այն, որ նա կմնա տնային կալանքի տակ՝ Կալիֆոռնիայի Պալո Ալտո իրենց առանձնատանը: Այս մասին հայտնում է dw.com-ը:
Ինչպես Մանհեթենի Դաշնային դատարանում նշել է դատախազի օգնական Նիկոլաս Ռուսը, սա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ գրավն է, որը վճարվել է նախաքննության փուլում դաշնային մակարդակով:
Բենկմեն Ֆրիդը կասկածվում է «էպիկական մասշտաբով» խարդախության համար, հավելել է Ռոսը:
Գրավի հաստատման օգտին կարևոր փաստարկ էր այն, որ գործարարը, որն անցյալ շաբաթ կալանավորվել էր Բահամյան կղզիներում Վաշինգտոնի դիմումի համաձայն, համաձայնել էր արտահանձնվել ԱՄՆ-ին, ասել է դատախազի օգնականը։
Նրան կցվել է էլեկտրոնային թևնոց։ Գրավի պայմաններն արգելում են նրան բացել վարկային գծեր, սկսել նոր բիզնես և կատարել ավելի քան 1000 դոլար ֆինանսական գործարքներ՝ առանց Միացյալ Նահանգների կառավարության կամ դատարանի հավանության:
Բենկմեն Ֆրիդի ամենամոտ գործընկերներից երկուսին նույնպես մեղադրանք է առաջադրվել, և նրանք արդեն ընդունել են իրենց մեղքը, հաղորդում է AP-ն:
Նոյեմբերի սկզբին FTX-ը Twitter-ում հայտարարել է, որ սնանկության հայց է ներկայացրել, և նրա գործադիր տնօրեն Բենկմեն Ֆրիդը հրաժարական է տվել: Գործը դարձել է ԱՄՆ պատմության մեջ ամենախոշորներից մեկը: Առնվազն մեկ միլիոն հաճախորդ կորցրել է իր միջոցների հասանելիությունը:
ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը մեղադրանք է առաջադրել Բենկմեն Ֆրիդին՝ «ներդրողներին խաբելու սխեմա կազմակերպելու համար»։
Սեպտեմբերին Forbes-ը գործարարի կարողությունը գնահատել էր 17,2 միլիարդ դոլար՝ նրան հռչակելով կրիպտոարժույթի բիզնեսով զբաղվող ամենահարուստ ձեռնարկատերերից մեկը: