ՄԳԻՄՕ-ի աշխատակցին հեռացրել են աշխատանքից ադրբեջանցի ֆաշիստների սպառնալիքներից հետո. «Փաստ»
INTERNATIONAL NEWS«Փաստ» օրաթերթը գրում է
infoteka24.ru–ն գրում է, որ ՄԳԻՄՕ-ն աշխատանքից ազատել է քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովին այն բանից հետո, երբ վերջինս հարցազրույցում կոշտ է արտահայտվել Ադրբեջանի՝ Ռուսաստանի հանդեպ կեղծավոր քաղաքականության մասին։ Հարցազրույցի ընթացքում խոսվել է ադրբեջանցի «բնապահպան»ահաբեկիչների կողմից Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի արգելափակման մասին, որը հակասում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմաններին։
Հայկական երկու հանրապետությունների միջև անխափան հաղորդակցությունը պետք է ապահովի ռուսական խաղաղապահ զորախումբը, սակայն Ադրբեջանը փակել է միջանցքը, իսկ ադրբեջանցի սադրիչները ամեն կերպ նվաստացնում և վիրավորում են ռուս խաղաղապահներին։ Հաշվի առնելով Ադրբեջանի հակառուսական քաղաքականությունը՝ ՄԳԻՄՕ-ի դոկտորն ասել է, թե ինչոր պահի «լույսը կարող է մարել նաև հենց Ադրբեջանում», ինչը առաջացրել է Ռուսաստանում ապրող ադրբեջանցի նացիստների զայրույթը։ Ալեքսանդրովը սոցիալական ցանցերում սկսել է սպառնալիքներ ստանալ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներից։
Սակայն իրենց աշխատակցին տեր կանգնելու, իրավապահ մարմիններին դիմելու և ադրբեջանցի ֆաշիստներին զսպելու փոխարեն ադրբեջանական սփյուռքի ազդեցիկ անդամները կարողացել են հասնել նրան, որ Ալեքսանդրովին հեռացրել են ռուսական համալսարանից։ Այս միջադեպը ակնհայտորեն ցույց է տալիս, որ հանցավոր և ֆաշիստական ադրբեջանական բռնապետությունը դուրս է եկել անգամ Ադրբեջանի սահմաններից, բացի դա, երևում է Ռուսաստանի իրավապահ համակարգի անօգնականությունն ու թուլությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում