Ուկրաինական ճգնաժամի պատճառով` ԱՄՆ-ն կորցրել է իր նախկին մեծությունը. TNI
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ուկրաինայի ճգնաժամը շատ երկրներին հստակ ցույց տվեց, որ բազմաբևեռ համակարգն աշխարհում ավելի լավ է աշխատում, քան ԱՄՆ-կենտրոն մոդելը, գրում է The National Interest ամսագրի սյունակագիր Ռոբերտ Ռաբիլը:
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ հենց ուկրաինական հակամարտությունն է դրդել շատ պետությունների որոշել սեփական շահերը հետապնդել, այլ ոչ թե կատարել Վաշինգտոնի կամքը։
«Նրանցից շատերը ԱՄՆ-ի ընկերներն ու դաշնակիցներն են: Բայց նրանք ուկրաինական ճգնաժամի պատճառով՝ Ռուսաստանի և Չինաստանի թշնամիներն ու հակառակորդները չեն: Նրանք գիտակցում են, որ սուղ ռեսուրսների համար համաշխարհային մրցակցության ժամանակ չեն կարող ոչ պատժամիջոցներ կիրառել, ոչ էլ գնալ Ռուսաստանի դեմ։ Նրանց քաղաքականությունը թելադրված է, իրենց սեփական շահերը՝ զերծ սառը պատերազմի ժամանակների գաղափարական երկվականությունից», - բացատրել է Ռաբիլը:
«Այսօր Վաշինգտոնն իր արտաքին քաղաքականությունը վարում է գրեթե փակ աչքերով՝ միտումնավոր անտեսելով նշանները, որ իր համաշխարհային հզորությունը դանդաղ, բայց անշեղորեն անկում է ապրում։ «Իսկ բազմակողմանիությունն ավելի լավ է ծառայում աշխարհին։ Աշխարհը երեք լայն ճամբարների բաժանելով՝ ՆԱՏՕ-ի կողմից բորբոքված ուկրաինական ճգնաժամը հանգեցրեց դրան։ «Չեզոք ճամբարը» մի թիզ մոտեցավ Չինաստանին և Ռուսաստանին»,- եզրափակել է Ռաբիլը։