Իրանական ԱԹՍ-ներն աշխարհում առաջին տեղում են ճշգրտությամբ և որակով. Բաղերի
INTERNATIONAL NEWSԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Իրանական անօդաչու թռչող սարքերը աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում մարտական առաջադրանքների կատարման ճշգրտությամբ և որակով: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին։
«Մեր անօդաչուների համակարգերն աշխարհում ամենաբարձր մակարդակի վրա են իրենց ճշգրտության, ծառայության ժամկետի և մարտական խնդիրների կատարման տեսանկյունից, – նրա խոսքը փոխանցում է Tasnim գործակալությունը:
Իր խոսքով` դրանք կարող են օգտագործվել նաև մարտական գործողությունների ժամանակ:
«Իսլամական Հանրապետության զինված ուժերը կարողացել են զարգացնել ԱԹՍ-ի հզորությունը՝ հենվելով միայն երկրի ներսում առկա ռեսուրսների վրա և սեփական փորձի ներգրավմամբ», – ասել է նա։
Բաղերին նաև ընդգծել է, որ Արևմուտքի երկրների պնդումները, թե իբր Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքեր են օգտագործվում, «հոգեբանական պատերազմի մաս են կազմում»:
«Թեև նման հայտարարությունների մեծ մասը սուտ է, դրանք միևնույն ժամանակ ցույց են տալիս այն բարձր դիրքը, որը զբաղեցնում է Իսլամական Հանրապետությունը աշխարհում անօդաչու թռչող սարքերի մշակման ոլորտում», – նշել է գլխավոր շտաբի ղեկավարը: